Օբաման հանդիպել է Կոնեկտիկուտ նահանգում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

ԱՄՆ-ի նախագահը խոստացել է անել ամեն ինչ իր ուժերի սահմանում՝ երաշխավորելու համար, որպեսզի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգության նման ողբերգություններ այլևս չկրկնվեն
ԱՄՆ-ի նախագահը խոստացել է անել ամեն ինչ իր ուժերի սահմանում՝ երաշխավորելու համար, որպեսզի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգության նման ողբերգություններ այլևս չկրկնվեն:

Նախագահ Օբաման նախօրեին միացել է Նյութաունում 26 մարդու, հիմնականում երեխաների, սպանության պատճառը դարձած հարձակման զոհերի հիշատակին միջոցառումներ անցկացնողներին: Գիշերային հսկման հավաքված մարդկանց նախագահ Օբաման հայտնել է, որ իրենց հետ միասին սգում է ամբողջ երկիրը:

Բարաք Օբաման ասել է, որ Նյութաունում տեղի ունեցած սպանդից հետո երկրի դեմ ծառացել է դժվարին մի քանի հարց՝ հիշեցնելով, որ մոտ չորս տարի առաջ իր նախագահ դառնալու ժամանակից Կոնեկտիտուտում տեղի ունեցածը զանգվածային սպանդի արդեն չորրորդ հարձակումն է դարձել:

«Սա արդեն չեն կարող հանդուրժել: Այս ողբերգությունները պետք է դադարեցվեն, և դրանք դադարեցնելու նպատակով մենք պետք է վերափոխվենք: Մեզ կասեն՝ նման վայրագություններն ունեն բարդ դրդապատճառներ, և դա ճշմարիտ է: Ոչ մի առանձին օրենք, նույնիսկ մի շարք օրենքներ չեն կարող վերացնել չարիքն աշխարհից և կանխեն մեր հասարակության մեջ բռնությունների բոլոր դեպքերը: Սակայն դա չի կարող դառնալ դրդապատճառ անգործության համար», - ասել է նախագահը:

Միացյալ Նահանգների նախագահը կիրակի օրը երեկոյան առանձին հանդիպում է ունեցել «Սենդի Հուք» տարրական դպրոցի վրա կատարված հարձակման ընթացքում հարազատների կորցրած ընտանիքների հետ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել դեպքի վայր առաջինը ժամանած օպերատիվ արձագանքման ծառայությունների աշխատողներին: