Նախագահ Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ բժիշկները «քաջառողջ լինելու տեղեկանք» են տվել նրան՝ բասկետբոլի խաղի ընթացքում դեմքին արմունկով հարված ստանալուց հետո, որի հետևանքով ԱՄՆ–ի նախագահի դեմքին բժիշկները 12 կար էին դրել։
ԱՄՆ–ի նախագահը երկուշաբթի օրը կատակում էր, որ չնայած Վաշինգտոնն ունի «սուր արմունկների»՝ հավակնոտ մարդկանց քաղաքի համբավ, այս անգամ իրավիճակը «վերահսկողությունից մի փոքր դուրս էր եկել»։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահին արմունկով պատահաբար հարվածել էր հակառակորդ թիմի խաղացողներից մեկը, երբ նախագահն ընտանիքի և ընկերների հետ ուրբաթ օրը բասկետբոլ էր խաղում։
Դեպքը տեղի էր ունեցել Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ֆորտ ՄաքՆեյր ռազմակայանում։