Որոշ փորձագետների կարծիքով, նախագահ Օբամայի կողմից Մերձավոր Արևելք կատարվող այցը հիմնականում «խորհրդանշական» բնույթ է կրում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը ժամանել է Իսրայել՝ մեկնարկելով, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, «շատ կարևոր» մի շրջագայություն, որի ընթացքում նախատեսվում է այց կատարել նաև Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանան:
Այս այցը նախագահ Օբամայի կողմից Իսրայել կատարվող առաջին այցն է՝ նախագահի պաշտոնը 2009 թվականին ստանձնելուց հետո:
Այցի առաջին օրը Օբաման կծանոթանա Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի որոշ հատվածներին, հանդիպումներ կանցկացնի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ու վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Սպասվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրով ներկայացվող վտանգը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ճգնաժամը:
Նախագահ Օբամային այս այցի ընթացքում ուղեկցում է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին:
Հորդանանի արևմտյան ափ նախագահ Օբաման կժամանի հինգշաբթի օրը և հանդիպումներ կունենա պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Սալամ Ֆայադի հետ:
ԱՄՆ-ի նախագահն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնի Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ, որի ղեկավարած պետությանը Միացյալ Նահանգներն օգնում է հաղթահարել Սիրիայից բազմաթիվ փախստականների ժամանելու հետևանքով առաջացած ճգնաժամը: Նույն օրը Օբաման կայցելի 1995 թվականին հրեա ծայրահեղականի զոհ գնացած Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինի և սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզմանները: Դրանից հետո Օբաման կայցելի Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը, ապա կվերադառնա Հորդանան գետի արևմտյան ափ և կայցելի Բեթղեհեմում գտնվող Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցին:
Մերձավորարևելյան իր այցի ընթացքում նախագահ Օբաման չի ներկայացնի Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղություն հաստատելուն ուղղված որևէ նախաձեռնություն, ինչի հետևանքով որոշ փորձագետներ «խորհրդանշական» են գնահատում նախագահ Օբամայի այս շրջագայությունը: