Ռոմին առաջատարն է Կոլորադո նահանգում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջ է անցել իր հակառակորդից՝ հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռոմնիից Վիրջինիա և Վիսկոնսին կարևոր նշանակություն ունեցող նահանգներում:
Այս մասին են վկայում չորեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմս», «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության և Քվինիփիակի համալսարանի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները:
Հասարակական հարցումն անցկացնողները պարզել են, որ Վիրջինիայում նախագահ Օբամային համակրում է ընտրողների 49 տոկոսը, Ռոմնիին՝ 45-ը: Վիսկոնսինում Օբամայի առաջնորդությունն ավելի մեծ է. նրան համակրում է ընտրողների 51 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 45-ը:
Այսպես կոչված «տատանվող» մեկ այլ նահանգում՝ Կոլորադոյում սակայն առաջատար դիրքեր է զբաղեցնում Միթ Ռոմնին: Նրան սատարում է ընտրողների 50 տոկոսը, իսկ Օբամային՝ 45-ը:
Նախագահ Օբաման 2008 թվականի ընտրություններում հաղթանակ էր տարել այս երեք նահանգներում:
2008 թվականին նախագահ Օբաման կարողացել էր մի քանի տոկոսով առաջ անցնել իր հակառակորդ՝ հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնից հիմնականում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչության աջակցության շնորհիվ:
Այժմ սակայն, ըստ «Սի-Բի-Էս Նյուզ» ընկերության, այդ ընտրողներն առավել հակված են հանրապետական թեկնածու ընտրելուն, սակայն Ռոմնիի առավելությունը կազմում է ընդամենը երեք տոկոս: Օբաման այնուամենայնիվ մեծ ժողովրդականություն է վայելում աֆրո- և իսպանախոս ամերիկացիների շրջանում: