Նախագահ Օբաման այցելելու է լատինամերիկյան երեք պետություն

Նախագահ Օբաման այցելելու է լատինամերիկյան երեք պետություն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը երեկոյան մեկնելու է Բրազիլիա՝ մեկնարկելով լատինամերիկյան երեք պետություններ իր այցը, որի ընթացքում քննարկվելու են տնտեսական, անվտանգության և էներգետիկայի խնդիրներ։

Կայանալիք այցը, որի ընթացքում Օբաման այցելելու է նաև Չիլի և Էլ Սալվադոր, լինելու է նրա առաջին այցելությունը Հարավային և Կենտրոնական Ամերիկա։

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, այցի նպատակն է՝ ստեղծել «նոր դաշինքներ» լատինամերիկյան պետությունների հետ։

Սպիտակ տակ պաշտոնյաների փոխանցմամբ, յուրաքանչյուր երկիր այցելելու ժամանակ նախատեսվում է ստորագրել էներգետիկայի, տնտեսության, զարգացման և անվտանգության ոլորտներին վերաբերող մի քանի պայմանագիր։