ԱՄՆ-ում պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդը չորեքշաբթի օրը կայցելի Կալիֆորինիա նահանգը, որտեղ հանդիպումներ կունենա Սիլիկոնյան հովտի գործարար առաջնորդների հետ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրում պետական այցով գտնվող նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվիր պետական ընթրիք է տվել, որին մասնակցել են գործարար կազմակերպությունների բազմաթիվ առաջնորդներ և Հոլիվուդի աստղեր:
Իր պատվին տրված պետական ընթրիքի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Օլանդը, որը վերջերս հայտարարել էր երկարաժամկետ զուգընկեր Վալերի Տրիերվեյլերի հետ ունեցած հարաբերությունները դադարեցնելու մասին, տեղ էր զբաղեցրել նախագահ Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի միջև:
Ֆրանսիայի նախագահի պատվին կազմակերպված ընթրիքին մասնակցել է 350 մարդ:
Նախագահ Օբաման երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի հետ անցկացված հանդիպումների ընթացքում գովասանքի խոսքեր է ուղղել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև «տևական դաշինքին»: Օբաման ասել է, որ երկու պետությունների միջև դաշնակցությունը «երբևէ այսքան հզոր չի եղել»՝ մատնանշելով այն հանգամանքը, որ երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերություններն այժմ շատ ավելի խորն են, քան դրանք եղել են 20 տարի առաջ:
Ֆրանսիայի նախագահ Օլանդն իր հերթին նշել է, որ իր երկրի և Միացյալ Նահանգների միջև այժմ ստեղծվել է «աննախադեպ փոխվստահություն»:
ԱՄՆ-ում պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդը չորեքշաբթի օրը կայցելի Կալիֆորինիա նահանգը, որտեղ հանդիպումներ կունենա Սիլիկոնյան հովտի գործարար առաջնորդների հետ: