Նյու Յորք նահանգը աղետի գոտի է հայտարարվել

ԱՄՆ-ում փոթորկի զոհ է գնացել առնվազն 14 մարդ՝ հիմնականում ավտովթարների և ընկած ծառերի պատճառով
Player cannot play this media
Ներբեռնել

Նյու Յորք քաղաքում «Սենդի» փոթորկը ջրհեղեղի և ավերածությունների պատճառ է դարձել



ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աղետի գոտի է հայտարարել Նյու Յորք նահանգը «Սենդի» փոթորկի մայր ցամաք հասնելուց մի քանի ժամ անց, որի արդյունքում հեղեղվել են քաղաքի ցածրադիր գոտու փողոցները և տեղի են ունեցել էլեկտրականության զանգվածային անջատումներ:

Նախագահ Օբամայի կողմից Նյու Յորք նահանգը աղետի գոտի հայտարարելու արդյունքում նահանգի համար հասանելի են դարձել տարերային աղետի հետևանքները վերացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները:

ԱՄՆ-ի օդերևութաբանական ազգային ծառայության կողմից տարածված տեղեկությունների համաձայն, «Սենդի» փոթորիկը մայրցամաք տեղափոխվելուց հետո թուլացել է, սակայն դրանով առաջացող քամիների արագությունը դեռևս կազմում է ժամում մոտ 100 կիլոմետր: Սպասվում է, որ չորեքշաբթի օրը փոթորիկը կտեղափոխվի Կանադայի տարածք:

ԱՄՆ-ում փոթորկի զոհ է գնացել առնվազն 14 մարդ՝ հիմնականում ավտովթարների և ընկած ծառերի պատճառով:

Նյու Յորք քաղաքի Մահնեթեն թաղամասի փողոցները հեղեղվել են փոթորիկի քամիներով առաջացած բարձր ալիքների պատճառով: Երկրի ամենամարդաշատ քաղաքում մոտ 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ ԱՄՆ-ի արևելյան ափին հարող տարածքներում էլեկտրականության են մնացել ավելի քան 6 միլիոն տուն և ձեռնարկություն:

Նյու Ջերսի նահանգում գտնվող ատոմային էլեկտրականանում տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ ջուրը հատել է ամենաբարձր կետը: Պաշտոնյաները սակայն հայտնել են, որ ատոմակայանի անվտանգությանը որևէ բան չի սպառնում, քանի որ այն անջատվել է՝ սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:

Միացյալ Նահանգների արևելյան ափին հարող այլ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնը, կանգ է առել բնականոն կյանքը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի և օդանավակայանների աշխատանքը: Բնակիչները երեքշաբթի օրը ստիպված են կրկին մնալ տանը:

Մայրցամաքի խորքում ընկած հատվածներում փոթորիկը դարձել է սովորականից շատ ավելի ուժգին բուքի պատճառը: Սպասվում է, որ մոտ 1500 կիլոմետր երկարությամբ տարածքի վրա ազդեցություն գործող փոթորիկը կառաջացնի մոտ մեկ մետր բարձրությամբ ձյան տեսքով տեղումներ: