Օբամայի վարչակազմը հինգշաբթի օրը հայտարարել է Կուբա այցելելու մասին իբրև ԱՄՆ-ի նախագահի Լատինական Ամերիկա կատարելիք շրջայցի մաս: Ըստ CNN գործակալության հաղորդագրության, այցը նախատեսված է մարտի 21-ից 22-ը, նախքան Արգենտինա մեկնելը: Օբամայի այցը հաջորդում է Հավանայում անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ի դեսպանության բացմանը արարողությանը:
Դեռ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ մարդիկ ԱՄՆ-ում ու Կուբայում հնարավորություն կստանան այցելել միմյանց կանոնավոր գործող օդային կապի միջոցով: Օդային հաղորդակցության պայմանագիրը նախագահ Օբամայի ծրագրում էր դեռևս 2014 թվականից, երբ նա որոշեց ի մի բերել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ: Օբաման այսպիսով կդառնա ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը վերջին տասնամյակների ընթացքում այց կկատարի Կուբա: