Օբամա. «Մաքուր էներգիան կարևոր է տնտեսական աճ ապահովելու համար»

Օբամա. «Մաքուր էներգիան կարևոր է տնտեսական աճ ապահովելու համար»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին հորդորել է օգտագործել էներգիայի մաքուր աղբյուրներ՝ ներմուծվող վառելիքից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու համար։

Ինդիանա նահանգում գտնվող հիբրիդային տեխնոլոգիաների գործարանում հանդես գալով իր ամենշաբաթյա ուղերձով՝ նախագահ Օբաման ասել է, թե կարճ ժամկետում Միացյալ Նահանգներում նավթի արտադրությունը աճ է գրանցել՝ հասնելով 2003 թվականից հետո ամենաբարձր մակարդակին։

Օբաման սակայն շեշտել է, որ երկար ժամկետում Միացյալ Նահանգները պետք է շարունակի ներդրումներ կատարել մաքուր էներգիա արտադրող տեխնոլոգիաների մեջ՝ ավելացնելու համար այս գործընթացի արդյունքում ստեղծվող աշխատատեղերի թիվը։

Նախագահն ընդունել, որ տնտեսական դժվարին իրավիճակում պետությունը չպետք է միջոցներ շռայլի, սակայն չի համաձայնվել մաքուր էներգիա արտադրելու տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումները դադարեցնելու գաղափարի հետ, քանի որ դրանք հնարավորություն կտան բարելավել Միացյալ Նահանգներում նորարարության մթնոլորտն ու երկրի մրցունակությունը։