«Ավանդական համագործակցությունը չի կարող շարունակվել սովորականի պես այն ժամանակ, երբ փողոցներում խաղաղ բնակիչներ են սպանվում»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դադարեցրել է գալիք ամսվա ընթացքում Եգիպտոսի զինված ուժերի հետ երկու տարին մեկ անգամ համատեղ անցկացվող զորավարժությունները՝ արձագանքելով Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կողմից ցուցարարների ուղղությամբ գործադրված բռնությունների, որոնց զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ:
Նախագահ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների խիստ քննադատում է Եգիպտոսի ժամանակավոր կառավարության և զինված ուժերի կողմից չորեքշաբթի օրը ձեռնարկված գործողությունները, որոնք, ըստ նախագահի, ձեռնարկվել են՝ ռազմական կառավարում մտցնելու նպատակով:
ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Վաշինգտոնը դադարեցնում է «Բրայթ Ստար»՝ «Պայծառ աստղ» անվանումը կրող զորավարժությունները, քանի որ «ավանդական համագործակցությունը չի կարող շարունակվել սովորականի պես այն ժամանակ, երբ փողոցներում խաղաղ բնակիչներ են սպանվում»:
Միացյալ Նահանգները Եգիպտոսին տարեկան տրամադրում է 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Այս երկրին ԱՄՆ-ի կողմից ամեն տարի տրամադրվող տնտեսական օգնության ծավալը կազմում է 250 միլիոն դոլար: