Նախագահ Օբաման պաշտոնապես մեկնարկել է իր ընտրարշավը

مری: پاکستان کا قدرتی حسن

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես մեկնարկեց գալիք նախագահական ընտրությունների իր ընտրարշավը։

Երկուշաբթի օրը նա հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Դաշնային ընտրական հանձնաժողով է ներկայացնելու բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են իր ընտրարշավի ընթացքում նվիրատվություններ ստանալու համար։

Նա ասել է, որ պետությունը «պայքարում է ձեռքբերված առաջընթացը պահպանելու համար» և կոչ է արել իր աջակիցներին օգնել ձևավորել այնպիսի մի ընտրարշավ, «որը նախորդից էլ նորարարական կլինի»։

Օբամայի ընտրարշավի առաջին միջոցառումն անցկացվելու է Չիկագոյում ապրիլի 14-ին, որից հետո միջոցառումներ կանցկացվեն Նյու Յորքում և Լոս Անջելեսում։

Ընտրարշավի կազմակերպչական խմբի համաձայն, մինչև 2012 թվականին կայանալիք ընտրությունները նախատեսվում է հանգանակել 750 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլարի չափով նվիրատվություններ։