ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր ընտանիքի հետ միասին, ժամանել է Բրազիլիա՝ առաջին երկիրը, որը ԱՄՆ-ի նախագահն այցելել է լատինամերիկյան երեք պետություն կատարվող իր այցի ընթացքում։
Օբամայի համաձայն, այցի նպատակն է ամրապնդել ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները լատինամերիկյան հարևանների հետ, որոնք հետզհետե առավել կարևոր դեր են ստանձնում Միացյալ Նահանգների տնտեսության ապագա զարգացման մեջ։
Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում նշել է, որ Բրազիլիան ԱՄՆ-ից արդեն իսկ ներ է մուծում ավելի շատ ապրանք, քան աշխարհի մնացած այլ պետություններից՝ այսպիսով նպաստելով Միացյալ Նահանգներում հազարավոր աշխատատեղերի պահպանմանը։ Նախագահի համաձայն, ինքը հանդիպում է անցկացնելու Բրազիլիայի առաջատար գործարարների հետ՝ ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր ստեղծելու համար գործարար կապերն ամրապնդելու նպատակով։
Նախագահը հանդիպում է անցկացնելու նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ, և Ռիո դե Ժանեյրոյից ուղերձով դիմելու է այս երկրի ժողովրդին։