Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ դեկտեմբեր ամսին հարկերի կրճատման մասին ընդունված օրենքը կարճաժամկետ հատվածում բերելու է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու նպաստելու է տնտեսության զարգացմանը։
Նախագահը սակայն նշել է, որ երկրի տնտեսությունը կլինի իսկապես կայուն, երբ ստեղծվեն բազմաթիվ լավ վարձատրվող և լավ պայմաններ առաջարկող աշխատատեղեր։
Օբամայի համաձայն, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի գործարարությունը խթանող նորարարությանը և ստեղծի դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածք։
Նա նաև հորդորել է, որ գործարարները Միացյալ Նահանգներում ստեղծեն լավ վարձատրվող աշխատատեղեր։