Արիզոնա նահանգում տեղի ունեցած հրազենային հարձակումից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միավորվելու կոչով է դիմել դեմոկրատներին և հանրապետականներին:
Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում պարտավորվել է աշխատել երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ երկրի առջև կանգնած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Խոսելով անցյալ շաբաթ օրը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գաբրիել Գիֆորդսի վրա կատարված հրազենային հարձակման մասին՝ նախագահ Օբաման նշել է, որ երկրում պետք է շարունակվեն աշխատատեղեր ստեղծելուն, տնտեսական իրավիճակը բարելավելուն, բյուջետային ծախսերը վերահսկելուն և դեֆիցիտը նվազեցնելուն ուղղված աշխատանքները:
Նա ասել է, որ երկու կուսակցությունները պետք է աշխատեն միասին: «Մենք ոչ թե դեմոկրատներ ենք կամ հանրապետականներ, այլ բոլորս ամերիկացի ենք», - իր ուղերձում նշել է նախագահ Օբաման: