Նոր Զելանդիայի ափերին մի նավ է խորտակվել

Նոր Զելանդիայի ափերին հոկտեմբեր ամսից կայանած բեռնատար մի նավ կիսվել է, ինչի արդյունքում նրա վրա գտնվող բոլոր նյութերն ու աղբը լցվել են ծովը։


Հունաստանին պատկանող ՝՝Ռենա՛՛ անվանումը կրող նավի խորտակումը գնահատվում է որպես Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի ամենամեծ աղտոտումը։

Նավից հանվել է ավելի քան 1ՕՕՕ տոննա նավթ, սակայն դեռեւս մեծ քանակությամբ մնում է նավի պահոցներում։

Ծովի մաքրման աշխատանքներով զբաղվող մասնագետները բերվել են պատրաստ վիճակի, որպեսզի անմիջապես սկսեն ծովի ջրերի զտում, եթե նավթը ողողի ծովի ափերը։

Ձերբակալվել են նավապետն ու նավավարը, որոնց դեմ հարուցվել են մի քանի, այդ թվում՝ նավը վտանգավոր կերպով վարելու եւ շրջակա միջավայրի համար վնասակար պարունակությունը ծովը թափելու մասին մեղադրանքներ։