7ՕՕ ցուցարար է ձերբակալվել Նյու Յորքում

7ՕՕ ցուցարար է ձերբակալվել Նյու Յորքում

Նյու Յորքում 7ՕՕ մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ բողոքելով ֆինանսական խնդիրների շուրջ, մեծաթիվ մի ամբոխ շարժվել է դեպի Բրուքլինի կամուրջը։

՝՝Գրավե՛ք Ուոլ Ստրիթը՛՛ անվանումը կրող ցուցարարների խմբի երթի պատճառով ժամանակավորապես փակվել է կամուրջը, ցույց, որի մասնակիցները բողոքում են սոցիալական անհավասարության դեմ։

Ինչպես ցուցարարներն են ասում, տնտեսությունը փլուզվում է, մարդիկ կորցնում են աշխատանքը, ոմանք դառնում անտուն, ոմանք՝ նույնիսկ մնում առանց սնվելու։ Նրանք բողոքում են, որ "ֆինանսական աշխարհի ղեկավարները միլիոնավոր դոլարներ են ծախսում աշխարհով մեկ պտույտներ իրականացնելու համար, այն դեպքում, երբ շատ շատերը, ովքեր իրենց աշխատանքով արժանի են լավ ապրելուն, այսօր մնում են անտուն ու անսնունդ"։ Ամերիկայի սխալն այն է, ասում են ցուցարարները, որ ամերիկացին կարծում է, թե լավ է ապրում։ "Սակայն դա այդպես չէ", ասում են նրանք։

Գրավե՛ք Ուոլ Ստրիթը՛՛ շարժման ինտերնետային էջում այս շարժումը համարվում է ապստամբություն` առանց ղեկավարի։ Բողոքի ցույցի մասնակիցները ժամանակավոր ճամբարներ են խփել Նյու Յորքի Ֆինանասական կենտրոնում՝ Ուոլ Ստրիթում։

Նմանատիպ բողոքի ցույց է սկսվել Բոստոնում՝ որի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Bank of America բանկային ցանցի։