Եվրոպայի խոշորագույն` Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի զգալի առաջընթաց է գրանցվել Նյու Յորքի ֆոնդային բորսան գնելու մասին իր կողմից տարվող բանակցություններում:
Մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ այս միաձուլումը, որի մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում, հանգեցնելու է աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսայի ստեղծմանը: Նոր բորսան ներկայացուցչություններ կունենա եվրոպական 14 պետություններում և ԱՄՆ-ում:
Եվրոպայի և ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հավանության արժանանալու դեպքում, ազգային պատկանելիության խնդիրները շրջանցելու համար նոր ձեռնարկությունը կարող է անվանվել «Գլոբալ բորսա»: