Հետազոտության հեղինակների համաձայն, այս միտման հիմքում ընկած է ներգաղթի անպատշաճ մակարդակն ու միջավայրը
Նոր ուսումնասիրության համաձայն, Միացյալ Նահանգներում նվազում է ներգաղթածների կողմից հիմնադրված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների թիվը, ինչը վտանգում է տնտեսական աճի շարժիչ հիմնական ուժերից մեկը:
Կանզաս քաղաքից գործող «Կաուֆման հիմնադրամ»-ի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն, 1995-ից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ներգաղթած ձեռներեցները երկրում հիմնադրել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մեկ քառորդը: 2006 թվականից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում սակայն այս ցուցանիշը վազել է մեկ տոկոսով՝ կազմելով 24 տոկոս:
Հետազոտության հեղինակների համաձայն, այս միտման հիմքում ընկած է ներգաղթի անպատշաճ մակարդակն ու միջավայրը: Նրանք պնդում են, որ երկրում աշխատատեղեր ստեղծողներին պահելու և դինամիկ տնտեսություն պահպանելու համար Միացյալ Նահանգները պետք է կարողանա առավելագույնս օգտագործել ներգաղթած ձեռներեցների տաղանդը:
«Կաուֆման հիմնադրամ»-ը չափազանց կարևոր է անվանել Միացյալ Նահանգներում սկսնակ ընկերություններ ստեղծելու համար նախատեսված վիզայի տեսակի ներմուծումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող աշխատողներին տրամադրվող «կանաչ քարտ» տեսակի վիզաների թվի ավելացումը:
Ուսումնասիրության համաձայն, 2006-ից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Հնդկաստանից ներգաղթածները հիմնադրել են տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում գործող ընկերությունների ավելի քան 33 տոկոսը: Նրանց հետևել են Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Գերմանիայից ներգաղթած անձինք: