Զոհեր Իրաքի հյուսիսում՝ ռմբակոծության հետևանքով

Երկրի հյուսիս-արևմուտքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27, վնասվածքներ ստացել՝ 40 մարդ
Իրաքի հյուսիս-արևմուտքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27, վնասվածքներ ստացել՝ 40 մարդ:

Սադիյա քաղաքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունն իրականացվել էր քաղաքի շուկայում:

Այս հարձակումից ընդամենը մեկ օր առաջ երկրում տեղի ունեցած ռմբակոծությունների ալիքի հետևանքով զոհվել էր առնվազն 35 մարդ:

Հարձակումները հիմնականում իրականցվել էին Բաղդադում շիաներով բնակեցված թաղամասերում:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականների համաձայն, այս տարի Իրաքում տեղի ունեցող բռնությունների զոհ արդեն գնացել է ավելի քան 7,5 հազար մարդ: Խաղաղ բնակիչներ շրջանում 2013 թվականին զոհվածների թիվն ավելի քան երկու անգամ գերազանցել է անցյալ տարվա նույն ցուցանիշը և դարձել ամենաբարձրը 2008 թվականից: