Հարավային Կորեայի պաշտոնյաների համաձայն, հրետանային կրակի ընթացքում արձակված արկերը չեն ընկել երկու կողմերի ցամաքային տարածքի վրա, և այս գործողությունների հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել
Հյուսիսային Կորեան հրետանային կրակ է բացել Հարավային Կորեայի տարածքային ջրերի ուղղությամբ՝ ըստ էության արձագանքելով ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև անցկացվող զորավարժություններին:
Սեուլը Հյուսիսային Կորեայի կողմից երկուշաբթի օրը բացված կրակին անմիջապես արձագանքել է՝ պատասխան հրետանային կրակ բացելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերի ուղղությամբ:
Հարավային Կորեայի պաշտոնյաների համաձայն, հրետանային կրակի ընթացքում արձակված արկերը չեն ընկել երկու կողմերի ցամաքային տարածքի վրա, և այս գործողությունների հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել:
Հարավային Կորեայի իշխանությունները սակայն տեղեկացրել են, որ իրենց բնակարաններից էվակուացվել էին Հյուսիսային Կորեայի հետ սահմանամերձ կղզիների որոշ բնակիչներ:
Հյուսիսային Կորեան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվացրել է սպառնացող հռետորաբանությունը և անցկացրել հրթիռների և բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ:
Փխենյանը կիրակի օրը սպառնացել էր անցկացնել «նոր տեսակի միջուկային փորձարկում» այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել էր Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի վերջերս իրականացված փորձարկումները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա կեսերին Հյուսիսային Կորեան իրականացրել էր միջին հեռավորության երկու հրթիռի փորձարկում, որը Սեուլն ու Վաշինտոնն անմիջապես «սադրիչ» էին որակել:
Հարավային Կորեայի համաձայն, Հյուսիսային Կորեան չորեքշաբթի վաղ առավոտյան արձակել էր «Ռոդոնգ» բալիստիկ հրթիռը, որը, հատելով 650 կիլոմետր տարածություն, ընկել էր Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի միջև գտնվող ծովի հատվածներից մեկում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակը «լուրջ սադրանք» էր անվանել Հյուսիսային Կորեայի կողմից միջին հեռավորության երկու հրթիռների փորձարկումը՝ նշելով, որ այն քաղաքական ուղերձ հղելու նպատակ էր հետապնդում:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն իր հերթին «իրավիճակի մտահոգիչ և սադրիչ լարում և Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի իրականացման դեմ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հստակ խախտում» էր անվանել այս փորձարկումը:
ԱՄՆ-ի համաձայն, բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրականացնելուց առաջ Հյուսիսային Կորեան որևէ նախազգուշացում չէր արել՝ այսպիսով վտանգի տակ դնելով հրթիռների փորձարկման տարածքով անցնող ինքնաթիռներն ու նավերը:
Հյուսիսային Կորեայի կողմից այս ամսվա սկզբին առանց նախազգուշացման արձակած հրթիռներից մեկը հատել էր 200 ուղևոր տեղափոխող Չինաստանի մարդատար օդանավերից մեկի հետագիծը: