Գիտնականներին Նոբելյան մրցանակ է շնորհվել G-սպիտակուցի զուգորդված ընկալիչներին վերաբերող ուսումնասիրության համար
Ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցն ու Բրայան Կոբիլկան դարձել են քիմիայի ոլորտում 2012 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր մրցանակի դափնեկիրների մասին հայտարարությունը տարածել է չորեքշաբթի օրը:
Լեֆկովիցին ու Կոբիլկային Նոբելյան մրցանակ է շնորհվել G-սպիտակուցի զուգորդված ընկալիչներին վերաբերող ուսումնասիրության համար: G-սպիտակուցի զուգորդված ընկալիչները բջջի այն մասն են, որոնք ազդեցություն են գործում մարմնի կողմից դեղամիջոցների ընկալման վրա:
Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուք համալսարանի պրոֆեսոր Լեֆկովիցի համաձայն, նորությունները «ցնցել և զարմացրել են» իրեն՝ հավելելով, որ դեռ չէր արթնացել, երբ ստացել է իրեն մրցանակ շնորհելու մասին առաջին հեռախոսազանցը:
Կոբիլկան Կալիֆորնիա նահանգում գտնվող Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր է:
Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է երեքշաբթի օրը ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդին և ֆրանսիացի Սերժ Հարոշին:
Ֆիզիկոսները Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել շնորհիվ քվանտային ֆիզիկայի, մասնավորապես՝ քվանտային օպտիկայի ոլորտում իրականացված իրենց նորարարական հետազոտությունների, որոնք առնչվում են լույսի մասնիկներին հետևելուն և դրանց հետ աշխատելու հնարավորություններին:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երկուշաբթի օրը մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին մրցանակը շնորհվել է բժշկության ոլորտում:
Բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը մեկնարկել է հեղինակավոր մրցանակի շնորհման շաբաթը: Հինգշաբթի օրը հայտնի կդառնան գրականության, իսկ ուրբաթ օրը՝ խաղաղության մրցանակի դափներկիրները:
Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին: Դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն դեկտեմբեր ամսին Ստոկհոլմում: