Նիգերիայի նախագահը խոստանում է հայտնաբերել ահաբեկիչներին

Նիգերիայի նախագահը խոստանում է հայտնաբերել ահաբեկիչներին

Նիգերիայի նախագահն այցելել է մայրաքաղաք Աբուջայում ՄԱԿի գլխավոր գրասենյակ, որտեղ նախորդ օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից 19 մարդ էր զոհվել։

Ցավակցություններ հայտնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ նախագահն ասել է,թե իր կառավարությունն ամեն ինչ անում է այս երկրում ահաբեկչությունն արմատախիլ անելու ուղղությամբ եւ այս հարձակման պատասխանատուներին հայտնաբերելու ու պատժելու համար։ Աբիջայում այս օրերին իրականացվում են անվտանգության խիստ միջոցառումներ։ Ոստիկաններն ամենուր զննում են ավտոմեքենաները, ճանապարհներն ու փողոցները։ Իշխանություններն ասում են, թե զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ այժմ հիվանդանոցներում գտնվող 6Օ վիրավորների մի մասի վիճակը շատ ծանր է։
Աբուջայում ՄԱԿ-ի կենտրոնակայանն ունի 4ՕՕ աշխատակից։ Այստեղ են գտնվում մարդասիրական 26 եւ զարգացման մի շարք ծրագրերի գործակալություններ։

Ականատեսներն ասում են, թե ՄԱԿ-ի կենտրոնակայանին է հարվածել մի ավտոմեքենա, որը նախապես անցել է անվտանգության երկու պահակակետ եւ պայթել շենքի ներսում։ Նիգերիայի ծայրահեղ մահմեդական խմբավորումներից մեկի խոսնակն ասել է, թե այս կազմակերպությունն իր վրա է կրում կատարվածի պատասխանատվությունը։ Ամերիկայի Ձայնի թղթակցին նույն խոսնակն ասել է, թե ՝՝սա դեռեւս սկիզբն է՛՛։


Այս խմբավորման նպատակը Նիգերիայում մահմեդական խիստ օրենքներ՝ շարիա հաստատելն է։