«Amnesty International»-ի նոր զեկույցում բացահայտվում է Հայաստանում ինչպես իշխող վարչակազմի քննադատների, այնպես էլ երկրի գեյ, լեսբուհի, երկսեռական, գենդերափոխ կամ միջսեռական («LGBTI») համայնքի դեմ ուղղված հետապնդումների մտահոգիչ մշակույթը
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ցնցող նոր զեկույց, որտեղ բացահայտվում է Հայաստանում ինչպես իշխող վարչակազմի քննադատների, այնպես էլ երկրի գեյ, լեսբուհի, երկսեռական, գենդերափոխ կամ միջսեռական («LGBTI») համայնքի դեմ ուղղված հետապնդումների մտահոգիչ մշակույթը:
Այս մասին ասված է կազմակերպության կողմից հրապարակված «Հայաստան. տեղ չկա տարբերվողների համար» զեկույցը ներկայացնող հաղորդագրության մեջ, որտեղ, ըստ կազմակերպության, բացահայտվում են այն ճնշումներն ու ահաբեկումները, որոնց ենթարկվում են երկրում Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հիմնական ուղղությունը կասկածի տակ դնող քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու լրագրողները: «Amnesty International»-ի զեկույցում բացահայտվում են նաև հետապնդումներն ու հարձակումները LGBTI ակտիվիստների և անձանց դեմ, ինչպես նաև իշխանությունների կողմից նրանց պաշտպանելու պատրաստակամության բացակայությունը:
Հայաստանի գծով «Amnesty International»-ի հետազոտող Նատալիա Նոզաձեի համաձայն, զեկույցը կտրականապես տարբերվում է Հայաստանի պետական պաշտոնյաների հայտարարություններից, որտեղ վերջիններս քննադատության են ենթարկում տարբերվող կարծիքներ ունեցողների դեմ գործադրվող բռնությունները:
«Նման հարձակումների թիրախներն հաճախակի թողնվում են առանց համապատասխան պաշտպանության, իսկ նրանց դեմ իրականացվող հանցագործությունները մնում են անպատիժ, ինչը սարսափեցնող ազդեցություն է գործում մնացածների վրա», - ասում է Նոզաձեն՝ հավելելով» «Շատ հաճախ նման գործողությունների արդյունքում լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպաններն ինքնագրախոսության են դիմում վիճահարույց հարցերի շուրջ, ինչն է՛լ ավելի է սահմանափակում հայաստանյան հասարակության մեջ տարբերվող կարծիքների համար առկա տարածքը»:
«Խոսքի ազատությունից օգտվելու իրավունքը, նույնիսկ արտահայտված կարծիքների որպես վիճահարույց գնահատված լինելու դեպքում, ինչպես նաև խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնելու հնարավորությունն անհարժեշտ են մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական գործուն հասարակության համար», - եզրափակում է Հայաստանի գծով «Amnesty International»-ի հետազոտող Նատալիա Նոզաձեն: