Նեպալից ստացված հաղորդագրությունների համաձայն, կործանվել է զբոսաշրջիկներին դեպի Էվերեստ լեռը տանող մի օդանավ, որի արդյունքում զոհվել են օդանավում գտնվող բոլոր 19 անձինք։
Ուղեւորներից մեկին հայտնաբերել են ողջ, սակայն ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Buddha Air Beechcraft ավիաուղիներին պատկանող օդանավում եղել են Հնդկաստանի 1Օ, ԱՄՆ-ի 2, Ճապոնիայի 1 եւ Նեպալի 3 ուղեւորներ։ Անձնակազմի բոլոր 3 անձինք նույնպես նեպալցիներ են։
Օդանավը կործանվել է խիտ մառախուղի պայմաններում, Քաթմանդուից մի քանի կմ հեռավորության վրա։
Օդանավն ուղեւորներին արդեն տարել էր Էվերեստ ու այլ բարձունքներ եւ կործանվել է Քաթմանդու վերադառնալիս։
Այսօր դեպի Էվերեստ մեծ թվով օդանավեր են թռչում, թույլ տալով զբոսաշրջիկներին աշխարհի ամենաբարձր գագաթը դիտել օդանավի պատուհաններից։