Սթոլթենբերգ. "ՌԴ-ի օդային հարվածները Սիրիայում խարխլում են հակամարտությունը լուծելու ջանքերը"
Your browser doesn’t support HTML5
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ Ռուսաստանի օդային հարվածները Սիրիայում խարխլում են ոչ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու ջանքերը: Սթոլթենբերգը այսպիսի մեկնաբանություն է արել ուրբաթ օրը, երբ ժամանել էր Ամստերդամ՝ մասնակցելու ԵՄ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը: