Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական 14 անձ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական 14 անձ

Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում ՆԱՏՕ-ի հարվածի պատճառով զոհվել է քաղաքացիական 14 անձ, որոնցից բոլորը եղել են կանայք և երեխաներ։

Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել վեց մարդ։

ՆԱՏՕ-ի խոսնակի համաձայն, դեպքի վայր ուկարկվելու է գնահատման համատեղ խումբ, և դաշինքն ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի։

Օտարերկրյա զինուժի գործողությունների պատճառով քաղաքացիական անձանց պատահական զոհերը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Արևմուտքի պետությունների պաշտոնատար անձանց միջև տարաձայնությունների հիմնական պատճառն են։