«Մենք ցանկանում ենք ազատ արձակել թուրք բոլոր պատանդներին, և ցանկանում ենք ապահովել նրանց անվտանգությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի օրը հորդորել է անհապաղ ազատ արձակել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում իսլամիստների կողմից առևանգված Թուրքիայի դիվանագետներին և անվտանգության ապահովման անձնակազմին:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներն անցյալ շաբաթ գրավել էին Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը: Այս գործողությունների հետևանքով իսլամիստների կողմից առևանգվել էր Թուրքիայի 49 քաղաքացի, այդ թվում՝ դիվանագետներ ու հատուկ ուժերի ներկայացուցիչներ: Առևանգված անձանց թվում կան նաև երեխաներ:
Թուրքիայի արտգործնախարարության համաձայն, Մոսուլի հյուպատոսությունում գտնվող դիվանագետներն ու զինծառայողները չունեին հանձնվելուց բացի այլ ընտրություն այն բանից հետո, երբ հյուպատոսությունը շրջափակել էին զենքի ծանր տեսակներով զինված իսլամիստ հարյուրավոր զինյալներ:
«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Իրաքում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներին: Ես դատապարտում եմ Մոսուլում գլխավոր հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումը», - ասել է Ռասմուսենը՝ Անկարա կատարվող իր այցի ընթացքում:
«Մենք ցանկանում ենք ազատ արձակել թուրք բոլոր պատանդներին, և ցանկանում ենք ապահովել նրանց անվտանգությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, իսլամիստների կողմից պատանդ վերցված անձանց որևէ վնաս չի հասցվել, և այժմ ջանքեր են գործադրվում Մոսուլի հյուպատոսությունում պատանդ վերցվածներին, ինչպես նաև անցյալ շաբաթ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից պատանդ վերցված թուրք 31 վարորդների խումբն ազատ արձակելու ուղղությամբ: