Բրիդլավ. «Ռուսաստանի զորքերը պատրաստ են և կարող են Ուկրաինայում իրենց առջև դրված խնդիրների իրականացմանը հասնել 3-ից 5 օրվա ընթացքում»
Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում Ռուսաստանն ունի բավարար ուժեր՝ այս երկիր ներխուժում կատարելու համար, որոնք ունակ են 3-ից 5 օրվա ընթացքում կատարել իրենց առջև դրված նպատակները:
Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որը, «չափազանց անհանգստացնող» որակելով Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը, տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն գրանցել է Ռուսաստանի զինված ուժերի ընդամենը փոքր մասը հետ քաշելու մասին վկայող տեղեկություններ, սակայն չի հայտնաբերել այս զորամիավորումները զորանոցներ ուղարկելու որևէ նշան:
Ուկրաինայի սահմանների մոտակայքում, ըստ գեներալ Բրիդլավի, կենտրոնացվել են 40 հազար զինծառայող ներառող Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, որոնք, ըստ գեներալի, «ունեն մարտական բարձր պատրաստվածություն»:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի խոսքով, Ուկրաինայի սահմանների մոտակայքում կուտակված Ռուսաստանի ստորաբաժանումների կազմում ներառված են աջակցության ռազմական օդանավեր և ուղղաթիռներ, էլեկտրոնային պատերազմ վարելու միջոցներ և դաշտային հիվանդանոցներ:
«Այս ստորաբաժանումներն ունեն Ուկրաինա ներխուժումը հաջողությամբ կատարելու համար անհրաժեշտ միջոցների ամբողջական լրակազմ՝ նման որոշում կայացնելու դեպքում: Կարծում ենք, որ Ռուսաստանի զորքերը պատրաստ են և կարող են Ուկրաինայում իրենց առջև դրված խնդիրների իրականացմանը հասնել 3-ից 5 օրվա ընթացքում», - ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը: