Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի օրակարգից:
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» և «Ռեգնում» գործակալությունների փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կարեն Ավագյանի համաձայն, վեհաժողովի օրակարգում բանաձևն ընդգրկելուց հետո հայկական կողմը հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Երևանը բազմիցս բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում քննարկելու անթույլատրելի լինելու մասին, քանի որ այդ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: