Եգիպտոսի գլխավոր դատախազը արգելել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա ընտանիքին լքել երկրի սահմանները:
Կառավարության խոսնակը երկուշաբթի օրը հայտնել է, որ դատախազի հրամանով սառեցվել են նաեւ Մուբարաքին և նրա ընտանիքին պատկանող դրամական միջոցները և գույքը:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մուբարաքի կարողությունը կազմում է մի քանի միլիարդ դոլար:
Եգիպտոսում հակակառավարական ցույցերը, որոնց ճնշման տակ Հոսնի Մուբարաքը ներկայացրեց իր հրաժարականը, դարձել են Մերձավոր Արևելքում` Լիբիայից մինչև Բահրեյն տարածված խռովությունների ալիքի պատճառ, որը սպառնում է ներկայացնում տարածաշրջանի պետություններում երկար ժամանակ կառավարության ղեկին գտնվող թագավորական ընտանիքներին: