Մայր դարձած կանանց նոր տկարություն՝ «մայրերի բութ մատ»

Մայր դարձած կանանց նոր տկարություն՝ «մայրերի բութ մատ»

Պետության կողմից անցկացված հետազոտությունների միջոցով ստացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան ծնվում է գրեթե չորս միլիոն երեխա: Նոր մայրերի 10 տոկոսից ավելին 35 տարեկանից բարձր առաջնածիններ են: Եթե նրանցից մեկն եք, ապա պատրաստ եղեք դաստակում նոր ցավ ունենալուն:

Փոքրիկ Ջայդին Ջեյմսը գետնի վրա է, ապա՝ օդում՝ ութ-ամսյա այս փոքրիկը շատ շարժուն է: Եվ զարմանալի է, թե ինչպես է նրա մայրը՝ Քիմ Բրենինքմայերը կարողանում հասցնել նրա հետևից:

Ջայդինի ծնվելուց հետո Քիմը մշտապես ցավ էր զգում դաստակից մինչև բութ մատը ընկած հատվածում:

«Ցանկացած փոքր ձգում սաստիկ ցավոտ էր՝ կարծես պատռվեր, այրվեր», - ասում է Քիմը:

«Նա շատ անկեղծորեն հարցրեց, թե արդյոք ամեն անգամ երեխա ունենալիս նման ցավ է ունենալու, և վստահ չէր, որ կարող է դիմանալ», - ասում է բժիշկ Դեյվիդ Մեյնը:

Նրան հայտնի էր պատճառը. այսպես կոչված «մայրերի բութ մատը» նոր եզր է վնասվածքների բառարանում: Իրական անունն է՝ Դե Քերվենի տենոսինովիտ է: Հիվանդությունն առաջանում է գդալելու, բռնելու և բարձրացնելու պատճառով, որին նոր մայրերը սովոր չեն:

«Ես զրուցեցի երեխա ունեցող ընկերներիս հետ, և նրանք ասացին, որ իրենց մոտ էլ են եղել նման ցավեր, սակայն չգիտեին, թե ինչն էր այդ ցավերի պատճառը»,- ասում է Քիմը:

Ըստ փորձագետների՝ նոր մայրերի 25-ից 50 տոկոսի մոտ առկա են այս ախտանիշները: Դրանց պատճառներից մեկն այն է, որ երեխաներն ավելի ծանր են, քանի որ երկու տարեկան երեխաների շրջանում 10 տոկոսից ավելին ավելորդ քաշ ունի: Նաև շատ են մեծ տարիքում երեխա ունեցող կանայք, և շատերն են օգտագործում բթամատը թմրացնող հեռախոսներ:

«Այդ ամենը կարող է դառնալ բութ մատի հատվածում ջլերի գերօգտագործման և առաջացնել տենդոնիտ՝ ջլերի բորբոքում», - ասում է բժիշկ Մեյնը:

Քառասնամյա նոր մայրիկ Քիմը կորտիզոնի ներարկումներ է ստանում: Այս բուժումն ունի 90 տոկոս կազմող արդյունավետություն, և այժմ նա հանգիստ կարող է զբաղվել փոքրիկի հետ:

«Գրեթե երկու շաբաթ ոչ մի ցավ չունեմ, դա շատ է օգնել ինձ», - ասում է Քիմը:

Եթե կորտիզոնի ներարկումները չեն օգնում, ապա մյուս տարբերակը վիրահատումն է:

Դե Քերվենի տենոսինովիտը կարող է ի հայտ գալ նաև հղիության երրորդ եռամսյակում: