Մեքսիկայի Նայարիթ նահանգում ճանապարհի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով զոհվել է 28 մարդ։
Երկրի իշխանությունները չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնել են, որ հրաձգության վայրում հայտնաբերվել է վիրավոր չորս մարդ և լքված տասը մեքենա։
Հրաձգության մասնակիցները ամենայն հավանականությամբ մրցակից հանցախմբերի մասնակիցներ են եղել։
Ականատեսների համաձայն, փոխհրաձգությունը երկար է տևել, որի ընթացքում չի եղել տներից դուրս գալու հնարավորություն։