Գերմանիան հրաժարվել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը «քիչ հավանական» է համարում Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառմանն ի պատասխան ռազմական գործողությանը մասնակցելու համար միջազգային դաշինքի ստեղծումը, սակայն կարծում է, որ նման դաշինք ստեղծելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել «նույնիսկ ամենափոքր հնարավորությունը»:
Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի երկիրը չի մասնակցելու Սիրիայի դեմ ուղղված ռազմական որևէ միջամտության մեջ:
«Մեծ քսանյակի» այս շաբաթ մեկնարկող գագաթաժողովին ընդառաջ Բեռլինը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որոշում կայացնել Սիրիայի շուրջ: Գերմանիայի իշխանությունները սակայն չեն նշել, թե Սիրիայի շուրջ Անվտանգության խորհրդի ինչպիսի որոշում են ակնկալում իրենք:
Գերմանիայի կանցլեր Մերքելը, հանդես գալով սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ Բունդեսթագի վերջին նիստի ընթացքում, ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակուղի է մտել «Ռուսաստանի և Չինաստանի չափազանց կոշտ դիրքորոշումների պատճառով»:
Նա ասել է, որ Գերմանիան կանի հնարավորին ամեն ինչ՝ միջազգային դաշինք կազմելու համար:
«Դա քիչ է հավանական, սակայն անհրաժեշտ է օգտագործել նույնիսկ ամենափոքր հնարավորությունը», - ասել է Մերքելը: