Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները կոչ են արել տեղի բնակչությանը զերծ մնալ ճանապարհներ դուրս գալուց
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը ենթարկվել է ձմեռային ուժգին փոթորկի հարվածի, որի հետևանքով փակվել են դաշնային կառավարության բազմաթիվ հիմնարկներ և գործակալություններ:
Վաշինգտոնի մայրաքաղաքում և քաղաքամերձ շրջանների բնակիչները պատրաստվում են էլեկտրականության զանգվածային անջատումների:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մայրաքաղաքում և շրջակա տարածքներում ձյան տեսքով տեղումներով առաջացած ձյան ծածկույթը կարող է հասնել 25 սանտիմետրի:
Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները աղ ու ավազ են ցանել մայրաքաղաքի և շրջակայքի փոխոցներին և մայրուղիներին: Նրանք սակայն կոչ են արել տեղի բնակչությանը զերծ մնալ ճանապարհներ դուրս գալուց:
Էլեկտրաէներգիա մատակարարող տեղական ընկերություններից մեկի՝ «Dominion Power» ընկերության խոսնակի համաձայն, հազարավոր ընտանիքներ արդեն իսկ զրկվել են հոսանքից:
Ձմեռային փոթորիկը նախօրեին մոտ 25 սանտիմետր ձյան տեսքով տեղումներ է առաջացրել Չիկագո քաղաքում և ԱՄՆ-ի Միջին արևմուտքի այլ շրջաններում: Չիկագոյի գլխավոր երկու օդանավակայանները դադարեցրել են ավելի քան 1 000 թռիչք:
Թռիչքների մեծ մասը դադարեցվել է նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Դալես» միջազգային օդանավակայանում: