Հարձակման նկարագրությունն ուղարկվել է նախքան սպանությունների իրականացումը
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտնել են, որ Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում զանգվածային սպանության իրականացման մեղադրյալը նահանգային համալսարանի հոգեբույժին ուղարկել է հարձակման նկարագրությամբ տետրը պարունակող մի ծանրոց:
Հարձակման նկարագրությունը, որը պարունակել է մարդկանց ուղղությամբ կրակ բացող զինյալի ձեռքով նկարած պատկերներ, ուղարկվել է զանգվածային սպանությունն իրականացնելուց առաջ: Ծանրոցի ուղարկման Ճշգրիտ ամսաթիվը սակայն դեռևս անհայտ է:
Դենվերում Կոլորադոյի համալսարանի ներկայացուցիչները հայտնել են, որ կասկածելի ծանրոցն առաքվել է երկուշաբթի օրը: Ստանալուց մի քանի ժամ այն փոխանցվել է իրավապահ մարմիններին:
Նահանգում չորեքշաբթի օրն անց է կացվել զանգվածային սպանության զոհերի հուղարկավորության առաջին արարողությունը: Հողին է հանձնվել սպանության ամենատարեց զոհի՝ 51-ամյա Գորդոն Քաուդենի աճյունը:
Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոններից մեկում 12 սպանության և 58 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել էր դատարանի առջև:
Մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը երկուշաբթի օրը դատարանում շփոթված և անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել էր նրան առաջին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին:
Դատավորն այնուհանդերձ հրաման էր արձակել մինչև գալիք երկուշաբթի մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին: Հոլմսը պետք է վերադառնա դատարան մեկ շաբաթ անց՝ մեղադրականը նրան պաշտոնապես ներկայացնելու համար:
Դատախազությունը հայտնել է Հոլմսի նկատմամբ մահապատժի կիրառում պահանջելու մասին: Քննիչներն այս ընթացքում շարունակում են ի մի բերել հրաձգությանը նախորդած իրադարձությունները: