Լիբիայի ապստամբ ուժերը երկուշաբթի օրը վերահսկողություն են հաստատել Տրիպոլիից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Յաֆրան քաղաքի նկատմամբ:
Հաղորդագրությունների համաձայն, քաղաքում չի մնացել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ որևէ զինծառայող:
Այս ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները շարունակել են ճնշում գործադրել կառավարական ուժերի նկատմամբ:
Գիշերվա ընթացքում ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ է հասցրել Տրիպոլիում և քաղաքի շրջակայքում գտնվող Քադաֆիի ուժերի հրամանատարական կենտրոնների եւ Բրեգա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական կետերի ուղղությամբ: