Լիբանանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել

Ուրբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող գյուղերից մեկում մի քանի պայթյուն է գրանցվել: Ենթադրաբար, պայթյունները տեղի են ունեցել սպառազինության պահեստում:

Ըստ որոշ տեղեկությունների, պայթյունները տեղի են ունեցել առափնյա Թիր քաղաքի մոտակայքում գտնվող Շեհաբիյե քաղաքի արվարձանում գտնվող տներից մեկում:

Հաղորդագրությունների համաձայն, տունը պատկանում է շիական «Հեզբոլլահ» շարժման անդմաներից մեկին և օգտագործվում որպես սպառազինության պահեստ:

Տուժածների մասին հաղորդագրություններ չկան: