Մահացել է դերասան Փիթեր Օ՛Թուլը

Փիթեր Օ՛Թուլը, որը հանրահայտ է դարձել «Լոուրենս Արաբիացի» ֆիլմում իր դերի շնորհիվ, մահացել է 81 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո:
Թատրոնի և կինոյի դերասան Փիթեր Օ՛Թուլը, որը հանրահայտ է դարձել «Լոուրենս Արաբիացի» ֆիլմում իր դերի շնորհիվ, մահացել է 81 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Դերասանի գործակալ Ստիվեն Քենիսի համաձայն, Օ՛Թուլւ մահը վրա է հասել շաբաթ օրը Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:

«Փիթեր Օ՛Թուլի ընտանիքն այսօր տեղեկացրել է, որ Փիթը երեկ վախճանվել է հիվանդանոցում՝ խաղաղ պայմաններում», - ասված է գործակալի հայտարարության մեջ:

Փիթեր Օ՛Թուլը ծնվել է Իռլանդիայում, սակայն մեծացել է Անգլիայում, որտեղ դերասանի մասնագիտություն է ստացել՝ սովորելով Դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում: Նրա հանրահայտ դասընկերներից է եղել դերասան Ալբերտ Ֆիննին:

Դերասան Օ՛Թուլը հայտնի է այն հանգամանքով, որ ֆիլմերում իր խաղացած դերերի համար ութ անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակակիր, սակայն ոչ մի անգամ չէր արժանացել դրան:

Դերասանը սակայն 2003 թվականին արժանացել էր Ամերիկայի կինոակադեմիայի պատվո մրցանակին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր էջում ցավակցություն է հայտնել դերասանի հարազատներին:

Վարչապետ Քեմերոնը «անկրկնելի» է անվանել Փիթեր Օ՛Թուլի խաղը «Լոուրենս Արաբիացի» ֆիլմում: