Փարիզում կայացել է ԱՄՆ-ի արտգործնախարարի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը
«Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ համատեղ կկարողանանք գտնել համագործակցություն հաստատելու հնարավորություն», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ զրուցելու համար այն հարցերի շուրջ, որոնք ակնհայտորեն հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների համար, սակայն առավել մեծ կարևորություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել խաղաղություն և կայունություն Ուկրաինայում և առաջընթաց՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Միացյալ Նահանգներi արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «նախագահ ընտրված Պետրո Պորոշենկոն հստակ հասկացրել է, որ ցանկանում է բարյացակամ հարաբերություններ հաստատել Ուկրաինայի բոլոր բնակիչների հետ և առավելագույն ջանքեր գործադրել՝ երկրի միավորման համար:
«Հուսով ենք, որ դա հնարավորություն կընձեռի Ռուսաստանին, ԱՄՆ-ին և այլ պետություններին միավորել ջանքերը և նպաստել, որպեսզի Ուկրաինան դառնա ուժեղ տնտեսություն ունեցող երկիր, որի ինքնիշխանությունն ու անկախությունը հարգում են, և որը խաղաքար չէ այլ պետությունների միջև վարվող խաղի մեջ, այլ անձեռնմխելի սահմաններ և միավորված բնակչություն ունեցող անկախ և ինքնիշխան պետություն», - իր խոսքում նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Արտգործնախարար Քերրին, անդրադառնալով Ուկրաինային, ասել է, որ այս երկիրն ունի Արևմուտքի և Արևելքի միջև առևտրի և միջազգային համագործակցության ոլորտներում կամուրջի դեր ստանձնելու ներուժ:
«Չեմ կարող չհամաձայնել արտգործնախարար Քերրիի ասածի հետ», - ի պատասխան նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը: - «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի խաղաղ և կայուն պետություն, որ այս երկրի բոլոր քաղաքացիները հավասար զգան իրենց, որ նրանց իրավունքները հարգվեն, և որ այն պետք է լինի կամուրջ, այլ ոչ թե խաղաքար».
Արտգործնախարար Լավրովն ասել է նաև, որ «ռուս-ամերիկյան օրակարգը շատ ավելի լայն է, քան միայն Ուկրաինան»:
«Մենք կցանկանայինք, որ այլ պետություններ, ինչպիսիք են, օրինակ, Իրաքը, Լիբիան, Սիրիան և բազմաթիվ այլ երկրներ, նույնպես ապրեն խաղաղության մեջ և չօգտագործվեն որպես խաղաքար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համատեղ հնարավոր կդառնա գտնել համագործակցություն հաստատելու միջոց:
«Մենք հուսով ենք: Իհարկե, կան որոշ դժվարություններ: Մենք դա հասկանում ենք», - եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարը: