Ղրղըզստանի ազգամիջյան բախումներում մեղադրվում են ահաբեկչական խմբավորումները

Ղրղըզստանի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իսլամական զինյալները մեծ դեր են ունեցել երկրի ազգամիջյան բախումներում, որոնց արդյունքում զոհվել է 2,000 մարդ։

Քենեշբեք Դուշեբաեվը հինգշաբի հայտնել է լրագրողներին, թե երկրի քաղաքական եւ հասարակական իրավիճակի ապակայունացումը ծրագրվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից։

Անվտանգության նախարարը մեղադրել է պաշտօնազուրկ նախագահ Բակիեւին Թալիբանի եւ ահաբեկչական այլ խմբավորումների հետ համագործակցելու եւ Ղրղըզստանի հարավային Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում ազգամիջյան բախումները կազմակերպելու մեջ։


ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, եւ իրավապաշտպան կազմակերպությունները բախումների պատճառները բացահայտելու գործընթաց են սկսել։ ԱՄՆ- ի պնդմամբ բախումները կանխամտածված են եղել։

Բկիեւը հերքել է իր միջամտությունը։