Ղրղըզստանի իշխանությունները ձերբակալել են պաշտոնանկ արված նախագահի եղբորը

Ղրղըզստանի իշխանությունները ձերբակալել են պաշտոնանկ արված նախագահի եղբորը

Իշխանություններն ասել են, թե Ահմաթ Բաքիեւը խոստովանել է, թե ներգրավված է եղել ուզբեկ եւ ղրղըզ համայնքների միջեւ տեղի ունեցած բախումներում

Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել են, թե ձերբակալել են պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բաքիեւի եղբորը։

Ժամանակավոր կառավարության համաձայն, Ահմաթ Բաքիեւը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան Ջալալաբադ քաղաքում, ուր ազգամիջյան կռիվներ էին բռնկել անցյալ ամիս։

Իշխանություններն ասել են, թե վերջինս խոստովանել է, որ ներգրավված է եղել ուզբեկ եւ ղրղըզ համանքների միջեւ տեղի ունեցած բախումներում, որոնց հետեւանքով զոհվել էր մոտ 2000 մարդ։

Հինգշաբթի օրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, թե չզինված ոստիկանների 52-անդամանոց խորհրդատվական խումբ կուղարկի Ջալալաբադ՝ կարգ ու կանոնի վերահաստատման ջանքերին օգնելու համար։ Խմբի տեղակայման առաջին փուլը կտեւի չորս ամիս, սակայն կարող է երկարաձգվել։