Քուրդ ապստամբների դուրսբերումը Թուրքիայից դադարեցվել է

Քրդստանի աշխատավորական կուսակցության պաշտոնյաների համաձայն, նրանք դեռևս նախատեսում են պահպանել այս տարվա մարտ ամսին Թուրքիայի իշխանությունները հետ ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը
Քուրդ ապստամբները հայտնել են մարտիկներին Թուրքիայի տարածքից դուրսբերումը դադարեցնելու մասին՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությունը բարեփոխումներ չիրականացնելու մեջ:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ քրդամետ «Ֆիրաթ» լրատվական գործակալության միջոցով:

Քրդստանի աշխատավորական կուսակցության պաշտոնյաների համաձայն, նրանք դեռևս նախատեսում են պահպանել այս տարվա մարտ ամսին Թուրքիայի իշխանությունները հետ ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը:

Թուրքիայի փոխվարչապետը սակայն հերքել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարությունը՝ երկուշաբթի օրը նշելով, որ Թուրքիան վճռական է գործադրել քրդերի հետ երկարաժամկետ հակամարտությունը դադարեցնելուն ուղղված քայլեր:

Քուրդ ապստամբների դուրսբերումը կազմում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև կնքված խաղաղության պայմանագրի մասերից մեկը և ուղղված է արդեն 30 տարի շարունակվող հակամարտության կարգավորման:

Թուրքիայից քուրդ ապստամբներին դուրս բերելու վերջին փորձի ժամանակ, որն իրականացվել էր 1999 թվականին, ապստամբները ծանր կորուստներ էին կրել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով: