Բեռլինի «Շոնեֆելդ» օդանավակայան ժամանած Խոդորկովսկիին ողջունել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը
«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, որին ուրբաթ օրը ներում է շնորհվել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, նույն օրը ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:
Բեռլինի «Շոնեֆելդ» օդանավակայան ժամանած Խոդորկովսկիին ողջունել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը:
Ավելի քան տասը տարի բանտարկության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո հրապարակված իր հայտարարության մեջ ասել է, որ դիմել էր Ռուսաստանի նախագահին այս տարվա նոյեմբերի 12-ին՝ «ընտանեկան հանգամանքներից ելնելով» իրեն ներում շնորհելու խնդրանքով, և գոհունակություն է հայտնել իր դիմումին դրական արձագանքի կապակցությամբ:
«Դիմումի մեջ սակայն չի հիշատակվել մեղքի ընդունման հարցը», - ասել է «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավարը:
Ռուսաստանի կալանավայրերի դաշնային ծառայությունն ուրբաթ օրը տեղեկացրել էր, որ Խոդորկովսկին դիմել էր՝ Ռուսաստանից դուրս ուղևորություն կատարելու խնդրանքով, ապա ուղևորվել Գերմանիա՝ այցելելու համար բուժում անցնող մորը: