Կասյանովը խոսեց

Ռուսաստանի նախկին վարչապետը հայտարարել է, որ 2000 թվականին նավթային նախկին մագնատ Միխաիլ Խոդորկովսկիի ձերբակալությունն իրականացվել է Կրեմլի հրահանգով:

2000-ից 2004 թթ. Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին վարչապետ աշխատած Միխաիլ Կասյանովը մայիսի 24-ին, հանդես գալով Մոսկվայի դատարանում, նշել է, թե Խոդորկովսկիի ձերբակալության իրական պատճառը վերջինիս Ռուսաստանի ընդդիմությանն աջակցելն է եղել:

Հիշեցնենք, որ Խոդորկովսկին իր գործընկեր Պլատոն Լեբեդևի հետ մեկտեղ ձերբակալվել էր ենթադրաբար 350 միլիոն տոննա նավթի ապօրինի վաճառքի արդյունքում 30 միլիարդ դոլարի յուրացման մեղադրաններով:

Կասյանովի խոսքերով, մեղադրանքներն առ այն, որ Խոդորկովսկին կարող էր նման ծավալների նավթ յուրացնել, չեն համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, Խոդորկովսկին և Լեբեդևը հերքում են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մինչ այս ձերբակալությունները որակել են որպես գործարարների դեմ Կրեմլի քաղաքական հաշվեհարդար: