Ձերբակալվել է Հաքքանի խմբավորման բարձրաստիճան հրամանատար

ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի անվտանգության միացյալ ուժերը ձերբակալել են Աֆղանստանում գործող Հաքքանի ցանցի ավագ ղեկավարներից Հաջի Մալի Խանին, որը ռազմական ճամբար էր հաստատել Փաքթիայի գավառում։ Ըստ ՆԱՏՕ-ի, Մալի Խանն է ղեկավարել Հաքքանիի հենակետերը, վերահսկել գործողություններն Աֆղանստանում եւ Պակիստանում, իրականացրել Պակիստանից զինյալների տեղափոխությունը դեպի Աֆղանստան եւ ղեկավարել նրանց ահաբեկչական հարձակումներն այնտեղ։

Մալի Խանի ձերբակալությունը համարվում է կարեւոր անկյունաքար Հաքքանիի ցանցը խարխլելու գործում։

Ըստ ՆԱՏՕ-ից ստացված հաղորդագրության, ձերբակալության պահին Մալի Խանը եղել է զինված, սակայն անվտանգության ուժերին է հանձնվել առանց դիմադրության։ Ձերբակալվել են նաեւ նրա տեղակալը, թիկնապահը եւ խմբի մի շարք այլ անդամներ։

Մալի Խանը միջնորդ է եղել Բաիթուլլահ Մահսուդի եւ Հաքքանի խմբավորման ղեկավարների միջեւ։ Հիշեցնենք, որ այժմ արդեն հանգուցյալ Մահսուդն էր կրում 2ՕՕ7 թվականին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության պատասխանատվությունը։