Գերմանիա այցով ժամանած արտգործնախարար Քերրին շաբաթ օրը բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկի և բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմության ակտիվիստ Վիտալի Կլիչկոյի հետ
Արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք գլխավորում են երկրում անցյալ տարվա նոյեմբերից անցկացվող հակակառավարական ցույցերը:
Գերմանիա այցով ժամանած արտգործնախարար Քերրին շաբաթ օրը բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկի և բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմության ակտիվիստ Վիտալի Կլիչկոյի հետ:
Այս ընթացքում Ուկրաինայի ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել այն հանգամանքով, որ ընդդիմության ակտիվիստ Դմիտրո Բուլատովը, որը անհայտացել էր հունվարի 22-ին, նախօրեին հայտնաբերվել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից դուրս՝ դեմքին կտրվածքների և հարվածների հետքերով: Ակտիվիստները մեղադրում են իշխանություններին Բուլատովին առևանգելու և մի քանի օր ազատազրկելու մեջ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հետաքննել երկրում տեղի ունեցող խռովությունների ընթացքում մահվան, առևանգումների և խոշտանգումների մասին վերջերս ստացվող հաղորդագրությունները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի խոսնակի համաձայն, հանձնակատարը «ցնցված» է Ուկրաինայից ստացվող հաղորդագրություններով:
Իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունն իր հերթին հորդորել է Ուկրաինայի միջազգային գործընկերներին հետաքննել հունվարի 19-ից 22-ը երկրում իրականացված «մարդու իրավունքների լուրջ խախտումները»:
Կազմակերպության համաձայն, այն ունի փաստացի ապացույցներ ոստիկանության կողմից այդ ժամանակ անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում լրագրողների և բժշկական ոլորտի աշխատողների նկատմամբ գործադրված բռնությունների 13 դեպքի ամսին:
«Human Rights Watch»-ի համաձայն, Ուկրաինայի հասարակական կազմակերպությունները փաստաթղթավորել են նման 60 դեպք: Կազմակերպության համաձայն, առկա ապացույցները վկայում են այն մասին, որ ոստիկանությունը, բազմաթիվ դեպքերում, միտումնավոր է հարձակումներ գործեր լրագրողների և բժիշկների ուղղությամբ:
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունն այս շաբաթ ավելի վաղ իջեցրել է Ուկրաինայի վարկային վարկանիշը՝ որպես հիմք նշելով «Ուկրաինայի քաղաքական հասարակության մեջ առկա խնդիրները» և «քաղաքական ինստիտուտների թուլացումը», ինչպես նաև երկրի կողմից պետական պարտքը վճարելու հնարավորության վերաբերյալ ունեցած մտահոգությունները: