Լոս Անջելեսի հայկական համայնքի կողմից կազմակերպված «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» համաժողովի ընթացքում թուրքական «Միլիեթ» օրաթերթի լրագրող Հասան Ջեմալը, որը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը կիսում է Հայոց ցեղասպանության ցավը:
«Միլիեթ» թերթում հրապարակված «Ի՞նչ կասի Ջեմալի թոռը» հոդվածում, Հասան Ջեմալը նշել է, թե մի քանի անգամ արտասանել է «ցեղասպանություն» բառը:
«Ցավն, անշուշտ, չի մոռացվի: Սակայն չպետք է թույլ տանք, որ ցավն ու տառապանքը փակեն դեպի խաղաղություն տանող ճանապարհը», - «Միլիեթ»-ում հրապարակված հոդվածում նշել է Ջեմալը, որը 2008 թվականին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: