Կասպարովը ողջունել է Մերքելի ներգրավվածությունը Խոդորկովսկիին ազատ արձակելու մեջ

Գարրի Կասպարով (արխիվային լուսանկար)

Կասպարովը չի համարում, որ Պուտինի քննադատ Խոդորկովսկիի ազատ արձակումը նշանակում է, որ Ռուսաստանում փոփոխություններ են մեկնարկել
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և Կրեմլի քննադատ Գարրի Կասպարովի համաձայն, Ռուսաստանի բանտից Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը «ըստ էության» իրականացվել է շնորհիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի:

«Կարծում եմ՝ Խոդորկովիսկիին ազատ արձակելու համար երախտապարտ պետք է լինենք Մեքելին: Նրա կողմից գործադրված ճնշումը վճռական դեր է ունեցել. այս հարցում նա շատ ավելի մեծ աշխատանք է կատարել, քան ամերիկացիները», - «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կասպասրովը:

Գարի Կասպարովը, բացի այդ, հորդորել է Մերքելին չայցելել Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:

«Եթե Մերքելը հրաժարվի, ապա նա մեծ հարգանքի կարժանանա: Դա ծանր հարված կդառնա նախագահ Վլադիմիր Պուտինի համար», - ասել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը:

Կասպարովը, բացի այդ, նշել է, որ չի համարում, որ Պուտինի քննադատ Խոդորկովսկիի ազատ արձակումը նշանակում է, որ Ռուսաստանում փոփոխություններ են մեկնարկել:

«Ինչ վերաբերվում է ընդհանուր իրավիճակին, ապա ոչինչ դեռևս չի փոխվել», - ասել է Կասպարովը: