Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վկայակոչելով «Ռադիկալ» օրաթերթը, հաղորդել է, որ Կարսի քաղաքապետարանը պատրաստվում է ապամոտաժել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը նվիրված «Մարդկության հուշարձանը»:
Կարսի քաղաքագլխի համաձայն, ապամոտաժման աշխատանքները, որոնց ընթացքում հուշարձանը մասնատվելու է, ապա` հեռացվելու, մեկնարկելու են 15 օրից` հավելելով, թե «քանդակագործ Մեհմեթ Աքսոյին, ցանկություն հայտնելու դեպքում, կարող են վերադարձվել հուշարձանի մասերը»:
Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու են այս աշխատանքները կատարելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված թուրքական շինարարական ընկերություններից մեկը:
Կարսի քաղաքապետարանը նախկինում համաձայնվել է քանդակագործին վճարել 350 հազար թուրքական լիրա (մոտ 230 հազար դոլար) կազմող գումար, սակայն, քանդակագործի համաձայն, իրեն մինչ օրս վճարվել է այդ գումարի ընդամենը մեկ երրորդը:
Քաղաքապետի համաձայն, այս մասին պայմանագիրը կնքվել էր քանդակագործի և նախկին քաղաքապետի միջև, և այն կորցրել է իր օրինական ուժը: