«JPMorgan Chase» ընկերության գործադիր տնօրենը ներողություն է խնդրել 2 միլիարդ դոլար վնասի համար

Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս:

JPMorgan Chase» ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեմի Դայմոնը, որը նաև Ուոլ Սթրիտի ամենաազդեցիկ գործարարներից է, չորեքշաբթի օրը Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավաիչներն անցյալ տարվա վերջինց սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ:

Դեյմոնն ասել է, թե ներդրումները «վատ էին մշակված և ստուգված», և որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա:

JPMorgan Chase» ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն «ամոթալի է», սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար: